Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Արմեն Սարգսյան. Արցախի կայունությունը վեր է ամեն ինչից

Արմեն Սարգսյան. Արցախի կայունությունը վեր է ամեն ինչից
13.06.2018 | 22:40

Արցախ ժամանած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպումից հետո ՀՀ նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա ասել է, որ վաղուց ծրագրում էր մի քանի օրով իր ընտանիքի անդամների հետ այցելել Արցախ և ցույց տալ մեծ մոր՝ Սաթենիկ մայրիկի ծննդավայրը՝ Ասկերանի շրջանի Հարավ գյուղը:
«Ստացվեց այնպես, որ այսօր եկել եմ կարճ այցով, որպեսզի հանդիպեմ ԱՀ նախագահին և լինեմ Արցախի կողքին: Ապրիլ-մայիսին, երբ Հայաստանում թավշյա հեղափոխության գործընթացն էր սկսվել, հաճախ Երևան էր ժամանում Բակո Սահակյանը և իր ներկայությամբ բոլորիս հիշեցնում էր, որ ազգային շահերը վեր են ամեն ինչից:

Բոլորս պետք է ուշադիր լինենք, որ ծավալվող իրադարձությունները որևէ ձևով չանդրադառնան Արցախի կայունությանը և անվտանգությանը: Իմ պարտքն եմ համարում այսօր լինել Արցախում՝ որևէ ձևով ցանկություն չունենալով խառնվել Արցախի ներքաղաքական կյանքին: ՈՒրախությամբ պետք է նշեմ, որ Արցախը, իսկապես, կայացած պետական միավոր է, երկիր, որն ունի ժողովրդական ինստիտուտներ, ընտրած խորհրդարան և նախագահ, մարդիկ, ովքեր ոչ միայն հպարտ են արցախցի լինելու համար, այլ որովհետև ունեն կայացած պետություն: Հուսով եմ՝ խնդիրները կլուծվեն հնարավորինս արագ, որովհետև Արցախի կայունությունը վեր է ամեն ինչից»,- նշել է Ա. Սարգսյանը: ՀՀ նախագահն ընդգծել է նաև, որ Հայաստանը և Սփյուռքը ուշադիր հետևում են արցախյան իրադարձություններին: «Արցախը մեր ողջ ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունի: Մենք որևէ ձևով իրավունք չունենք պարտություն ունենալ այս հարցում: Վստահ եմ՝ բոլոր խնդիրները կգտնեն լուծումներ»,- եզրափակել է Արմեն Սարգսյանը:

Դիտվել է՝ 4070

Մեկնաբանություններ